Անցնել բովանդակությանը
Գլուխ 3.1 · (գլուխը լրաց. 16.12.21 ՀՕ-423-Ն)

Հոդված 26.2. Ուսումնական կենտրոնը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 26.2. Ուսումնական կենտրոնը

1. Ուսումնական կենտրոնի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

2. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստումը.

2) հարկային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստումը.

3) հարկային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.

4) օրենքով նախատեսված հատուկ և այլ միջոցների գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.

5) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

3. Ուսումնական կենտրոնը, այդ թվում՝ հարկային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(26.2-րդ հոդվածը փոփ. 16.04.26 ՀՕ-145-Ն)

(16.04.26 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։