Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5.1. Հարկային մարմինը
Հոդված 5.1. Հարկային մարմինը
Հարկային մարմինը հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող միասնական պետական կառավարման հանրապետական մարմին է, որը կոչված է իրագործելու սույն օրենքով սահմանված խնդիրները, ապահովելու բյուջեների՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները, նպաստելու Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը:
(5.1-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն)