Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-12-27-ից մինչև 2004-02-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2004-02-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 9. Հարկային մարմնի գործառույթները

գործել է մինչև 2004-02-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. Հարկային մարմնի գործառույթները

1. Հարկային մարմնի գործառույթներն են`

1) հարկ վճարողների սպասարկումը (հարկ վճարողներին իրազեկում, հարկային հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների և օրենքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունում, օրենքով նախատեսված դեպքերում հարկերի հաշվարկում).

2) հարկ վճարողների հաշվառումը.

3) հարկերի և պարտադիր այլ վճարների հավաքման կազմակերպումը.

4) հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.

5) հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.

6) հարկ վճարողների բողոքների քննարկումը և որոշումների կայացումը.

7) բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը.

8) հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

2. Հարկային մարմինը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների բնագավառում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն իրականացնում է հետաքննություն:

3. (մասն ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-28-Ն)

(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։