Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2012-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 43. Ծառայողական քննության անցկացումը

գործել է մինչև 2012-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 43. Ծառայողական քննության անցկացումը

(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն)

1. Ծառայողական քննություն անցկացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:

2. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:

3. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը`

1) հսկողություն է իրականացնում հարկային ծառայողների վարքագծի կանոնների նկատմամբ.

2) ծառայողական քննություն է անցկացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով.

3) եզրակացություն է ներկայացնում հարկային մարմնի ղեկավարին` սույն օրենքի 11.1-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

4. Հարկային ծառայողների ծառայողական քննություն իրականացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը` հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:

(43-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։