Հոդված 6. Հարկային ծառայության մարմնի խնդիրները
Հոդված 6. Հարկային ծառայության մարմնի խնդիրները
Հարկային ծառայության մարմնի խնդիրներն են`
1) հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.
2) հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրության պահանջների խախտումների կանխումը, խափանումը, այդ խախտումների բացահայտումը.
3) հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը.
4) հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
5) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը.
6) (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-296-Ն)
7) հարկային հարաբերությունները և պարտադիր սոցիալական ապահովության վճարների բնագավառը կարգավորող օրենսդրական ակտերի կիրառման վերաբերյալ հարկային ծառայողների և հարկ վճարողների ուսուցման կազմակերպումը:
(6-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-191-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն)