Հոդված 7. Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքները
Հոդված 7. Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքները
Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքներն են`
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու իրավունքների և ազատությունների առաջնայնությունը.
1.1) Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները.
2) հարկային ծառայության կայունությունը.
3) հարկային ծառայողներին ներկայացվող պահանջների միասնականությունը և հարկային ծառայողների իրավահավասարությունը.
4) օրենքով նախատեսված դեպքերում հարկային ծառայության հրապարակայնությունը.
5) քաղաքացիների համար հարկային ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.
6) հարկային ծառայողների արհեստավարժությունը.
7) հարկային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.
8) հարկային ծառայողների պատասխանատվությունը` իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
9) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)
10) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)
11) հարկային ծառայության արդյունավետ կազմակերպումը.
12) հարկային ծառայողների ռոտացիան:
(7-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-276-Ն)