Հոդված 11. Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում
Հոդված 11. Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում
1. Պետական մշակութային քաղաքականությունը ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում կազմակերպվում է մշակութային, գիտական, հասարակական կազմակերպությունների հայտերի և ծրագրային առաջարկների հիման վրա, մշակույթի պահպանման, տարածման և օգտագործման պետական (տարեկան, եռամյա և հեռանկարային) ծրագրերով:
2. Ելնելով ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությունների առանձնահատկություններից` կարող են նախատեսվել դրամաշնորհային ծրագրեր:
3. Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հայտեր և ծրագրային առաջարկներ կարող են ներկայացնել ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում գործող մշակութային, գիտական, կրթական և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև իրավաբանական այլ անձինք, որոնք իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում են մշակութային գործունեություն: