Գլուխ 5 · ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հոդված 15. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը
Հոդված 15. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը
1. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում համագործակցության ուղղությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերով:
2. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
(15-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-234-Ն)