Գլուխ 6 · ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 17. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի ֆինանսավորումը
Հոդված 17. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի ֆինանսավորումը
1. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառը ֆինանսավորվում է`
1) պետական և համայնքային բյուջեների միջոցներով.
2) մշակութային, հասարակական և այլ կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով.
3) օրենքով չարգելվող այլ միջոցներով:
2. Պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական ոչ նյութական մշակութային արժեքների հաշվառմանը, ուսումնասիրմանը և դրանց պահպանությանը նպաստող այլ աշխատանքներ: