Գլուխ 3 · ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 12. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի օբյեկտները
Հոդված 12. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի օբյեկտները
1. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի օբյեկտներն են Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գտնվող ոչ նյութական մշակութային արժեքները, դրանց շրջապատող միջավայրը, ներառյալ` պատմամշակութային տարածքը: