Գլուխ 5 · ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հոդված 16. Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը օտարերկրյա պետություններում
Հոդված 16. Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը օտարերկրյա պետություններում
1. Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը օտարերկրյա պետություններում իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` տվյալ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում:
2. Հայաստանի Հանրապետությունն աջակցում է օտարերկրյա պետություններում հայկական մշակութային հաստատություններին և կազմակերպություններին ազգային ոչ նյութական մշակութային արժեքների բացահայտման, ուսումնասիրման, հաշվառման, վերականգնման, հանրահռչակման և կիրառման գործում:
(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-234-Ն)