Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Հոդված 2. Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենսդրությունը կարգավորվում է սույն օրենքով, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով և օրենսդրական ակտերով։
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը։