Հոդված 9. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների լիազորությունները
Հոդված 9. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների լիազորությունները
1. Պետական կառավարման տարածքային մարմինները`
1) ապահովում են մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում.
2) օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում են կառավարության լիազորած պետական մարմնի համապատասխան ծառայությունների, ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեություն ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում.
3) միջոցներ են ձեռնարկում մարզի տարածքում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և օգտագործման ուղղությամբ` դրանք համաձայնեցնելով կառավարության լիազորած պետական մարմնի հետ.
4) առաջարկություններ են ներկայացնում կառավարության լիազորած պետական մարմնին տեղական նշանակության ոչ նյութական մշակութային ժառանգության, ներառյալ` ժողովրդական ավանդական տոների, ծեսերի ու արարողությունների կազմակերպման և կիրառման վերաբերյալ: