Գլուխ 2 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 16. Մարզի դատախազությունը
Հոդված 16. Մարզի դատախազությունը
1. Մարզի դատախազությունը մարզում ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը մարզում այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված զինվորական դատախազությանը:
2. Մարզի դատախազությունը կազմված է մարզի դատախազից, նրա տեղակալներից, մարզի դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:
3. Մարզի դատախազության նստավայրը գտնվում է մարզկենտրոնում: Անհրաժեշտության դեպքում, գլխավոր դատախազի որոշմամբ, մարզի դատախազությունը կարող է ունենալ նաև այլ նստավայրեր: