Հոդված 56. Դատախազի, դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական և կենսաթոշակային ապահովությունը
Հոդված 56. Դատախազի, դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական և կենսաթոշակային ապահովությունը
(վերնագիրը խմբ. 22.12.10 ՀՕ-291-Ն)
1. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է զինծառայողների համար սահմանված կարգով` հիմք ընդունելով դատախազի աշխատավարձի չափի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալը: Սույն մասով սահմանված` դատախազի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել նրա աշխատավարձի չափի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալը:
Սույն մասով սահմանված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունը, իրականացվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:
(56-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-291-Ն, փոփ. 26.02.13 ՀՕ-12-Ն)