Հոդված 35. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը
Հոդված 35. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը
Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը ձևավորվում է որակավորման հանձնաժողովի կողմից`
1) դատախազների հերթական ատեստացիայի ժամանակ.
2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները առաջարկություն են ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազի նկատմամբ որպես խրախուսում նրան առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան գնահատագիր: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.
3) բացառիկ դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ դատախազների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:
(35-րդ հոդվածը փոփ. 02.05.13 ՀՕ-52-Ն)