Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-04-12-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 39. Դատախազության դասային աստիճանների շնորհման ժամկետները

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 39. Դատախազության դասային աստիճանների շնորհման ժամկետները

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է դատախազությունում պաշտոնի նշանակվելուց:

2. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար uահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 2 տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 4 տարի.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 5 տարի:

3. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար ծառայության ժամկետ չի uահմանվում:

4. Դատախազության նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

5. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, դատախազի լիազորությունները կասեցնելու կամ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում դատախազության ծառայողների հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։