Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-04-12-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 50. Դատախազին պաշտոնից ազատելը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 50. Դատախազին պաշտոնից ազատելը

1. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք են`

1) անձնական դիմումը.

2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը.

3) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը.

5) հաստիքի կրճատումը.

6) դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելուց հրաժարվելը դատախազության այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա աշխատել է.

7) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

8) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքերով.

9) սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը կամ ֆիզիկական արատ ձեռք բերելը:

2. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող են հանդիսանալ նաև`

1) դատախազին պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգը խախտելը.

2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը.

3) սույն օրենքի 54-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որոշումը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազներն ընդգրկվում են դատախազների ռեզերվում: Ռեզերվում ընդգրկվելու պահից 3 ամսվա ընթացքում նրանց աշխատավարձը պահպանվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։