Հոդված 66. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 66. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի մայիսի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ կամ պայմաններ:
2. Գլխավոր դատախազի նշանակման կարգին առնչվող սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը և գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցման կարգին առնչվող սույն օրենքի 52-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:
3. Դատախազների նշանակման կարգին առնչվող սույն օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2007 թվականի դեկտեմբերի 1-ից: Մինչ այդ գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող կարգը:
4. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 26-րդ հոդվածի 2-րդ մասի` նախնական լսումներին վերաբերող նորմը և 26-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումից հետո:
5. Վարչական դատավարությանը և վարչական գործերին վերաբերող նորմերը կիրառվում են վարչական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո:
6. Սույն օրենքով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների և առաջխաղացման առաջին ցուցակների կազմումն իրականացվում է մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը:
7. Դատախազական դպրոցը հիմնադրվում է մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը: Դատախազների տարեկան և լրացուցիչ վերապատրաստումը իրականացվում է 2008 թվականի հունվարի 1-ից սկսած:
8. Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` սույն օրենքով սահմանված կարգն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 1-ից: Մինչ այդ գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող կարգը:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հուլիսի 1-ի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, բացառությամբ 40-րդ հոդվածի 1-17-րդ մասերի: 1998 թվականի հուլիսի 1-ի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-15-րդ մասերն ուժը կորցնում են 2008 թվականի հունվարի 1-ից:
◙