Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 13. Երևան քաղաքի դատախազությունը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Երևան քաղաքի դատախազությունը

1. Երևան քաղաքի դատախազությունը Երևանում ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը Երևան քաղաքում այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված զինվորական դատախազությանը, իսկ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև քրեական գործերով Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված լիազորությունները Երևան քաղաքի դատախազությունը իրականացնում է այն դեպքերում, երբ մինչդատական վարույթն իրականացնում են մինչդատական վարույթ իրականացնող քաղաքային մարմինները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի նորմը չի սահմանափակում Երևան քաղաքի դատախազի իրավասությունները՝ որպես վերադաս դատախազ:

3. Երևան քաղաքի դատախազությունը կազմված է Երևան քաղաքի դատախազից, նրա տեղակալներից, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:

4. Երևան քաղաքի դատախազության նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։