Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 41. Դատախազի իրավունքները

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 41. Դատախազի իրավունքները

1. Դատախազի իրավունքներն են՝

1) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

2) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

3) իր իրավասության սահմաններում հարցեր քննարկելը և որոշումներ ընդունելը.

4) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.

5) օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ և այլ վճարներ ստանալը.

6) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

7) իրավական պաշտպանությունը.

8) սահմանված կարգով ծառայողական առաջխաղացումը և դասային աստիճանի բարձրացումը.

9) սահմանված կարգերով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

10) դատախազության գործունեության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

2. Դատախազը կարող է բողոքարկել իր իրավունքները սահմանափակող իրավական ակտերն ու գործողությունները (անգործությունը):

3. Դատախազն ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։