Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 53. Դատախազին գործուղելը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 53. Դատախազին գործուղելը

1. Դատախազը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել այլ տարածքային դատախազություն կամ գլխավոր դատախազի գրասենյակ` վերջինիս կազմում դատախազների ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր տեղերի պատճառով:

2. Դատախազի գործուղումը կատարվում է գլխավոր դատախազի հրամանով: Զինվորական դատախազության դատախազին կարող է գործուղել նաև զինվորական դատախազը: Դատախազի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել:

3. Գործուղված դատախազի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացածը:

4. Դատախազը գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին առանց իր համաձայնության չի կարող գործուղվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։