Հոդված 8. Դատախազության համակարգը
Հոդված 8. Դատախազության համակարգը
Դատախազությունը կազմված է`
1) գլխավոր դատախազությունից.
2) Երևան քաղաքի դատախազությունից.
3) Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից.
4) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից.
5) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից.
6) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից.
7) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից.
8) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից.
9) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից.
10) Կոտայքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Հրազդան.
11) Արարատի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արտաշատ.
12) Արմավիրի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արմավիր.
13) Արագածոտնի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Աշտարակ.
14) Շիրակի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գյումրի.
15) Լոռու մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Վանաձոր.
16) Տավուշի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Իջևան.
17) Գեղարքունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գավառ.
18) Վայոց ձորի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Եղեգնաձոր.
19) Սյունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Կապան.
20) զինվորական կենտրոնական դատախազությունից, կենտրոնը` քաղաք Երևան.
21) կայազորների զինվորական դատախազություններից` ըստ զինված ուժերի տեղաբաշխման:
(8-րդ հոդվածը փոփ. 16.09.09 ՀՕ-176-Ն)