Հոդված 45. Դատախազի խրախուսման միջոցները
Հոդված 45. Դատախազի խրախուսման միջոցները
1. Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, աշխատանքային հաջողությունների և այլ վաստակի համար դատախազի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.
1) շնորհակալություն.
2) դրամական պարգև կամ հուշանվերով պարգևատրում.
3) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում` 10 օրով.
4) «Դատախազության պատվավոր աշխատող» կոչման շնորհում և համապատասխան կրծքանշանով պարգևատրում.
5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.
6) սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում:
2. Դատախազի խրախուսման համար կարող է կիրառվել նաև նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված խրախուսանքը դատախազի նկատմամբ կարող է կիրառվել ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցները կարող է կիրառել գլխավոր դատախազը:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
6. Խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը: