Հոդված 34. Միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը կատարած լինելու և պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր լինելու մասին իրավաբանական կարծիք տալը
Հոդված 34. Միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը կատարած լինելու և պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր լինելու մասին իրավաբանական կարծիք տալը
1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է այդ պայմանագրի վերաբերյալ իրավաբանական կարծիք կամ եզրակացություն տալ, ապա այն տրվում է տվյալ միջազգային պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան` հայերեն կամ նաև որևէ օտար լեզվով։
2. Իրավաբանական կարծիքը տալիս է արդարադատության նախարարը, որն ամրագրվում է նախարարության կնիքով։
3. Իրավաբանական կարծիքը տրվում է արտաքին գործերի նախարարության գրավոր դիմումի հիման վրա` տվյալ միջազգային պայմանագիրը սույն օրենքով սահմանված կարգով վավերացվելուց կամ հաստատվելուց հետո։
Արտաքին գործերի նախարարության գրավոր դիմումին կցվում են համապատասխան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի կամ Հանրապետության Նախագահի հրամանագրի և սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով այդ պայմանագրի վերաբերյալ ստորագրված վավերագրի պատճենները։
(34-րդ հոդվածը փոփ. 31.05.17 ՀՕ-89-Ն)