Հոդված 23. Մասնակից կազմակերպության անվճարունակությունը
Հոդված 23. Մասնակից կազմակերպության անվճարունակությունը
1. Մասնակից կազմակերպության անվճարունակության դեպքում նրա այն ակտիվները, որոնք ապահովում են կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից կազմակերպությանը տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը, պետք է առանձնացվեն անվճարունակ ճանաչված մասնակից կազմակերպության այլ ակտիվներից և պարտավորություններից` «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Մասնակից կազմակերպության անվճարունակության դեպքում նրա այն ակտիվները, որոնք ապահովում են կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից կազմակերպությանը տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը, կարող են գրանցվել կենտրոնացված թողարկողի անունով կամ կենտրոնացված թողարկողի հայեցողությամբ՝ փոխանցվել անվճարունակ չճանաչված այլ թողարկողի, ներառյալ` մասնակից կազմակերպության: