Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 8. Ապահովման միջոցների համարժեքությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Ապահովման միջոցների համարժեքությունը

1. Հիպոտեկային պարտատոմսերի գծով չմարված պարտավորությունների գումարը պետք է ապահովված լինի համարժեք ապահովման միջոցներով` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահի դրությամբ, ընդ որում`

1) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների անվանական արժեքների գումարային մեծությունը պետք է առնվազն հավասար լինի հիպոտեկային պարտատոմսերի անվանական արժեքների գումարային մեծությանը.

2) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների դիմաց ստացվելիք գումարները պետք է առնվազն հավասար լինեն հիպոտեկային պարտատոմսերի դիմաց վճարվելիք գումարներին.

3) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների զուտ ներկա արժեքը պետք է առնվազն մեկ տոկոսով գերազանցի հիպոտեկային պարտատոմսերի գծով բոլոր պարտավորությունների զուտ ներկա արժեքի գումարը:

2. Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով սահմանում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների, ածանցյալ գործիքների և պարտավորությունների զուտ ներկա արժեքի հաշվարկման կարգը և մեթոդները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։