Հոդված 32. Թողարկողի ղեկավարներին որակավորման վկայականից զրկելը
Հոդված 32. Թողարկողի ղեկավարներին որակավորման վկայականից զրկելը
1. Թողարկողի ղեկավարները զրկվում են որակավորման վկայականից Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե նրանք`
1) իրենց գործունեության ընթացքում կատարել են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների շահերին.
2) անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց պարտականությունների, այդ թվում` հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների նկատմամբ ստանձնած պարտականությունների նկատմամբ.
3) չեն կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել են Կենտրոնական բանկի նախազգուշացումը:
2. Թողարկողի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, թողարկողի կանոնադրությամբ և այլ ներքին փաստաթղթերով թողարկողի ղեկավարին տրված լիազորությունները դադարում են:
3. Թողարկողի ղեկավարին որակավորման վկայականից զրկելը պետք է լինի պատճառաբանված, համապատասխանի խախտման բնույթին և չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա: