Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը

1. Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի թողարկման գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով, «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:

2. Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի թողարկման հարաբերությունների վրա չեն տարածվում «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։