Հոդված 24. Կենտրոնացված թողարկողի անվճարունակությունը
Հոդված 24. Կենտրոնացված թողարկողի անվճարունակությունը
1. Կենտրոնացված թողարկողի անվճարունակության դեպքում ապահովված վերաֆինանսավորման վարկերը, փոխարինող ակտիվները և այլ ապահովման միջոցներն առանձնացվում են կենտրոնացված թողարկողի մյուս ակտիվներից ու պարտավորություններից՝ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Առանձնացված ակտիվները կառավարում է կառավարիչը:
2. Կենտրոնացված թողարկողի անվճարունակության դեպքում նրա թողարկած հիպոտեկային պարտատոմսերում ներդրողները նախապատվություն ունեցող պահանջի իրավունք են ստանում՝
1) ապահովման միջոցների զամբյուղում ընդգրկված վերաֆինանսավորման վարկերի և այդ վարկերից բխող ցանկացած դրամական հոսքերի նկատմամբ և
2) մասնակից կազմակերպությունների այն ակտիվների նկատմամբ, որոնք ապահովում են անվճարունակ ճանաչված կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից կազմակերպություններին տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը:
3. Անվճարունակ ճանաչված կենտրոնացված թողարկողի ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվները և դրանց գծով ստացվող բոլոր դրամական հոսքերը կարող են օգտագործվել միայն կենտրոնացված թողարկողի հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների պահանջների բավարարման նպատակով, և կենտրոնացված թողարկողի այլ պարտատերերը չեն կարող ներկայացնել որևէ պահանջ նշված ակտիվների նկատմամբ: