Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ֆոնդԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 16. Արժեթղթավորման ֆոնդի կառավարչի իրավասությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Արժեթղթավորման ֆոնդի կառավարչի իրավասությունները

(վերնագիրը փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն)

1. Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչը, ի լրումն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունների, ունի նաև հետևյալ իրավասությունները՝

1) ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման նպատակով ձեռք է բերում ակտիվներ.

2) թողարկում է ակտիվներով ապահովված արժեթղթեր.

3) իրականացնում է ակտիվների կառավարումը.

4) ակտիվների և ակտիվներով ապահովված արժեթղթերի սպասարկման նպատակով կնքում է ծառայությունների մատուցման պայմանագրեր.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրելի ցանկացած գործողություն, որ անհրաժեշտ է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում նշված իրավասությունների իրականացման համար:

2. Արժեթղթավորման ֆոնդի կառավարչին արգելվում է սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և ակտիվներով ապահովված արժեթղթերի ազդագրով չնախատեսված գործառնությունների իրականացումը:

3. Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ բացառապես ակտիվների խմբի իրացվելիության ապահովման և ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների սկզբնական արժեքի պահպանման նպատակով:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել արժեթղթավորման ֆոնդի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների առավելագույն չափը:

(16-րդ հոդվածը խմբ. 27.10.16 ՀՕ-199-Ն, փոփ., լրաց. 04.05.18 ՀՕ-321-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։