Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ֆոնդԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 21. Սպասարկողը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Սպասարկողը

1. Սպասարկողը պարտավոր է կատարել իր պարտականություններն սպասարկման պայմանագրի դրույթներին համապատասխան:

2. Սպասարկողն իր պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր է գործել` ելնելով ակտիվներով ապահովված արժեթղթերի ներդրողների շահերից, իրականացնել իր իրավունքները և կատարել ներդրողների նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն):

3. Սպասարկման պայմանագրով պետք է նախատեսվեն՝

1) ակտիվների առանձնացումն սպասարկողի այլ ակտիվներից և դրանց գծով առանձին հաշվապահական հաշվառում վարելու սպասարկողի պարտականությունը.

2) յուրաքանչյուր ակտիվների խմբի կամ յուրաքանչյուր խմբի մեջ մտնող ակտիվների մի մասի գծով ստացվելիք միջոցների համար առանձին հաշիվներ վարելու սպասարկողի պարտականությունը.

3) սպասարկողի սնանկության կամ սպասարկման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում սպասարկման պայմանագրի դադարեցումը արժեթղթավորման ֆոնդի նախաձեռնությամբ և փոխարինող սպասարկողի նշանակումը.

4) սպասարկման պայմանագրի դադարեցման դեպքում սպասարկողի կողմից արժեթղթավորման ֆոնդին կամ նրա նշանակած փոխարինող սպասարկողին ակտիվների հետ կապված էլեկտրոնային և (կամ) փաստաթղթային տեսքով բոլոր գրառումների և փաստաթղթերի տրամադրումը, ակտիվների գծով ստացված կանխիկ գումարների և հաշիվների՝ առանց որևէ հաշվանցի փոխանցումը.

5) սպասարկողի կողմից սպասարկման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն այնքան ժամանակ, քանի դեռ փոխարինող սպասարկող չի նշանակվել.

6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջներ:

4. Սպասարկման ծառայությունների մատուցումը կարող է հատուցելի գործարք լինել:

5. Արժեթղթավորման ֆոնդը փոխարինող սպասարկող նշանակելու դեպքում պարտավոր է վերջինիս տրամադրել բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են նրան սպասարկման պայմանագրով գլխավոր սպասարկողի պարտավորությունները ստանձնելու համար:

6. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սպասարկողին և նրա գործունեությանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ:

(21-րդ հոդվածը փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։