Գլուխ 4 · ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ
Հոդված 28. Ակտիվներով ապահովված արժեթղթերը
Հոդված 28. Ակտիվներով ապահովված արժեթղթերը
(վերնագիրը խմբ. 04.05.18 ՀՕ-321-Ն)
1. Արժեթղթավորման ֆոնդը կարող է թողարկել ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թողարկված փայերի (բաժնետոմսերի), պարտատոմսերի և (կամ) այլ պարտքային արժեթղթերի տեսքով:
(28-րդ հոդվածը խմբ. 04.05.18 ՀՕ-321-Ն)