Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՎԱՐԿԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 32. Վարկային գրավչության համար թույլտվության տրամադրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Վարկային գրավչության համար թույլտվության տրամադրումը

1. Սույն օրենքի 31-րդ հոդվածում չնշված և (կամ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով չնախատեսված վարկային գրավչության միջոցի տրամադրման թույլտվության համար արժեթղթավորման ֆոնդը և վարկային գրավչություն տրամադրող անձը դիմում են Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վարկային գրավչության միջոցի նկարագրությունը.

2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

Կենտրոնական բանկը քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում թույլատրում է վարկային գրավչության տրամադրումը, եթե՝

1) վարկային գրավչության միջոցը չի հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին.

2) վարկային գրավչության միջոցը չի վտանգում ներդրողների շահերը:

(32-րդ հոդվածը փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։