Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-31-ից մինչև 2013-05-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-05-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 33. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

գործել է մինչև 2013-05-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 33. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

ա) անձնական դիմումը.

բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

գ.1) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.

գ.2) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.

դ) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.

ե) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

զ) հաստիքների կրճատումը.

է) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

ը) քաղաքական, կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

թ) քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ կամ միջնորդությամբ.

ժ) սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

ժբ) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

ժգ) քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

ժդ) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ.

ժե) (կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-30-Ն)

ժզ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

ժէ) դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

ժը) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

ժթ) համապատասխան մարմնի լուծարումը.

ի) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու համար տրված քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը.

իա) սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.

իբ) սույն օրենքի 12.2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնին նշանակելը:

2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին կետի «բ-իա» ենթակետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին կետի «զ», «ժթ» և «իա» ենթակետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

(33-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ., լրաց. 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, խմբ., լրաց. 04.12.08 ՀՕ-199-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։