Գլուխ 8 · ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 41. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար
Հոդված 41. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար
1. Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:
2. Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: