Հոդված 40. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
Հոդված 40. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
1. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:
2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:
3. Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխան մարմինների կողմից ստեղծվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:
4. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
- մեկ երրորդը` քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներ.
- մեկ երրորդը` համապատասխան մարմնի ներկայացուցիչներ, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և այդ աշխատակազմի ղեկավարի ատեստավորումն անցկացնելու դեպքերում` նաև նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչներ.
- մեկ երրորդը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:
5. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են քաղաքացիական ծառայության խորհուրդը` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար, համապատասխան մարմինները` քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների մրցութային և ատեստավորման հանձնաժողովների, ինչպես նաև կրտսեր պաշտոնների ատեստավորման հանձնաժողովների համար:
(40-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, փոփ. 19.11.02 ՀՕ-443-Ն, փոփ., լրաց., խմբ. 18.02.04 ՀՕ-38-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն, խմբ. 07.06.10 ՀՕ-104-Ն)