Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը և համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)
Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը և համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)
(վերնագիրը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, 14.12.04 ՀՕ-30-Ն)
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց առաջարկությամբ:
Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված առաջարկությունը քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու (փոփոխելու) իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
3. Համապատասխան մարմինների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, այդ պաշտոնատար անձանց առաջարկությամբ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների անձնագրերը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, այդ պաշտոնատար անձանց առաջարկությամբ:
4. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատման (փոփոխման) և այդ անվանացանկում առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության խորհուրդ համաձայնեցման են ներկայացվում միաժամանակ:
5. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման (փոփոխման) քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո՝ 15-օրյա ժամկետում:
Համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատում է մարմնի ղեկավարը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
(9-րդ հոդվածը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, 14.12.04 ՀՕ-30-Ն, 02.05.06 ՀՕ-50-Ն, լրաց. 04.12.08 ՀՕ-199-Ն)