Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ
Հոդված 15.1. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը
Հոդված 15.1. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում գործուղված դիվանագետները կարող են զբաղեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:
(15.1-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-443-Ն)