Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-31-ից մինչև 2004-04-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 17. Քաղաքացիական ծառայության ստաժը

գործել է մինչև 2004-04-03Բացել ARLIS-ում

Հոդված 17. Քաղաքացիական ծառայության ստաժը

1. Քաղաքացիական ծառայության ստաժը ներառում է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, համապատասխան մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Քաղաքացիական ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի` սահմանված կարգով գործուղման դեպքում պահպանվում է նրա`

ա) քաղաքացիական ծառայության պաշտոնը, վարձատրությունը և քաղաքացիական ծառայության ստաժը, մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում` նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.

բ) քաղաքացիական ծառայության պաշտոնը և քաղաքացիական ծառայության ստաժը, մեկից մինչև երեք տարի ժամկետով գործուղման դեպքում` նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի` համաձայնեցված քաղաքացիական ծառայության խորհրդի հետ:

Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղման կապակցությամբ թույլտվությունը, համաձայնեցնելով նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հետ, տալիս է համապատասխանաբար նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը):

4. Քաղաքացիական ծառայության խորհրդի թույլտվությամբ երեք տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, իսկ գործուղման ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը (ուսուցման ժամանակը) հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:

5. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով նախատեսված հիմքով` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:

(17-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։