Հոդված 40. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
Հոդված 40. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
1. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:
2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:
3. Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխան մարմինների կողմից ստեղծվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:
4. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
- մեկ երրորդը` քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներ.
- մեկ երրորդը` համապատասխան մարմնի ներկայացուցիչներ, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և այդ աշխատակազմի ղեկավարի ատեստավորումն անցկացնելու դեպքերում` նաև նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչներ.
- մեկ երրորդը` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:
5. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են համապատասխանաբար` քաղաքացիական ծառայության խորհուրդը և համապատասխան մարմինները:
(40-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, փոփ. 19.11.02 ՀՕ-443-Ն)