Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-05-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 13. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները, տեղական հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները և տեղական հանրաքվեի ֆինանսավորումը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները, տեղական հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները և տեղական հանրաքվեի ֆինանսավորումը

1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները (այսուհետ` ցուցակներ) կազմելու և վարելու, անձանց ցուցակներում ընդգրկելու, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու, ընտրական հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելու կարգը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակները կազմելուն, վարելուն, անձանց ընտրողների ցուցակներում ընդգրկելուն, ընտրողների ցուցակներին առաջադրվող պահանջներին, ցուցակների մատչելիությանը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելուն, ցուցակները ճշտելուն և հրապարակման համար ցուցակները տրամադրելուն վերաբերող դրույթներով սահմանված կարգով:

2. Տեղական հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

3. Տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման (ներառյալ` ցուցակների կազմման) ծախսերը կատարվում են համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

4. Տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար հատկացված համայնքային բյուջեի միջոցների օգտագործման հաշվեքննությունն իրականացնում է Հաշվեքննիչ պալատը՝ օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։