Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-05-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 31. Տեղական հանրաքվեով ընդունված որոշումների ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 31. Տեղական հանրաքվեով ընդունված որոշումների ուժի մեջ մտնելը

1. Տեղական հանրաքվեով ընդունված համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ է մտնում տեղական հանրաքվեով ընդունված իրավական ակտի նորմատիվ իրավական ակտերի հրապարակման համար օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե տեղական հանրաքվեով ընդունված ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

2. Տեղական հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ տեղական հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ ութերորդ օրը, եթե այդ հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան հայցադիմում չի ներկայացվել:

3. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում ներկայացվելու դեպքում տեղական հանրաքվեով ընդունված համայնքի ավագանու որոշումը հրապարակվում է դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը հրապարակվելուց հետո՝ ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։