Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 27. Տեղական հանրաքվեի քվեաթերթիկը, քվեատուփը, հանձնաժողովների կնիքները

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 27. Տեղական հանրաքվեի քվեաթերթիկը, քվեատուփը, հանձնաժողովների կնիքները

1. Քվեաթերթիկի, քվեատուփի, հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ստանում է մեկ քվեաթերթիկ:

2. Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ տեղական հանրաքվե անցկացնելու դեպքում քաղաքացիներին տրվում է տեղական հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկ: Քվեաթերթիկները պետք է ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

3. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է ընտրատարածքային հանձնաժողովը:

4. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկությունից ոչ շուտ, քան տասը և ոչ ուշ, քան երեք օր առաջ:

5. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների կնիքները պատրաստվում են ընտրատարածքային հանձնաժողովի պատվերով՝ այդ հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:

6. Կնիքները տեղական հանրաքվեի հանձնաժողովներին հանձնելու ու վերադարձնելու կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

7. Տեղական հանրաքվեի քվեաթերթիկները հանձնաժողովներին հանձնվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

(27-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։