Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 32. Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու և անճշտությունների չափը որոշելու կարգը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 32. Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու և անճշտությունների չափը որոշելու կարգը

1. Տեղամասային հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը՝ ժամը 20.00-ին, արգելում է քաղաքացիների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց քվեարկելու հնարավորություն է ընձեռում, փակում է քվեատուփի ճեղքը, դուրս է հրավիրում տեղամասային հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում է տեղամասային կենտրոնը: Նշված գործողություններն իրականացնելուց հետո տեղամասային հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով՝

ա) հաշվարկվում, ընտրատարածքային հանձնաժողովի սահմանած կարգով մարվում և զմռսվում է չօգտագործված, քվեարկության մասնակցի կողմից ոչ ճիշտ լրացված և վերադարձված քվեաթերթիկների փաթեթը.

բ) ցուցակների հիման վրա հաշվարկվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

գ) ցուցակում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, այնուհետև նշված ցուցակը զմռսվում է.

դ) բացվում է քվեատուփը:

2. Տեղամասային հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի չսահմանված նմուշի, վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում՝ նաև տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ «կողմ» կամ «դեմ» քվեարկած լինելու մասին: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկությունը դրվում է քվեարկության: Առարկության դեպքում՝ քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահն իր հայտարարության համաձայն քվեաթերթիկը դնում է «կողմ», «դեմ» կամ «անվավեր» քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Այս գործողությունն իրականացնելիս հանձնաժողովի անդամներին արգելվում է քվեաթերթիկների վրա նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո տեղամասային հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ, մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկները, կողմ քվեարկած քվեաթերթիկները և դեմ քվեարկած քվեաթերթիկները: Արդյունքների հիման վրա հաշվարկվում է անվավեր քվեաթերթիկների թիվը, կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները փաթեթավորվում և ընտրատարածքային հանձնաժողովի սահմանած կարգով զմռսվում են:

4. Տեղամասային հանձնաժողովը, հիմք ընդունելով տեղամասային ամփոփիչ արձանագրության տվյալները, կազմում է արձանագրություն՝ անճշտությունների չափի վերաբերյալ: Հանձնաժողովն անճշտությունների չափը որոշում է հետևյալ կերպ. միմյանց հետ համադրում է ցուցակներում ստորագրությունների թիվը քվեատուփում քվեաթերթիկների ընդհանուր թվի հետ, տարբերությունը համարվում է անճշտության չափ:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված յուրաքանչյուր գործողություն կատարվում է նշված հերթականությամբ, ընդ որում, յուրաքանչյուր գործողություն կատարվում է նախորդն ավարտելուց և համապատասխան արձանագրությունը կազմելուց հետո: Նշված գործողություններից յուրաքանչյուրի վերաբերյալ հանձնաժողովի նիստին ներկա անդամների ստորագրությամբ կազմվում է առանձին արձանագրություն՝ երկու օրինակից, որոնցից մեկը փաթեթավորվում և զմռսվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ:

6. Միաժամանակ երկու կամ ավելի տարբեր հարցեր կամ որոշման նախագծեր հանրաքվեի դրված լինելու դեպքում քվեարկության արդյունքների ամփոփումը յուրաքանչյուր հարցի և որոշման նախագծի համար կատարվում է առանձին-առանձին:

(32-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։