Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 28. Քվեարկության նախապատրաստումը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 28. Քվեարկության նախապատրաստումը

1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային հանձնաժողովները:

2. Տեղական հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող անձանց գրանցման և քվեաթերթիկներ հատկացնելու, քվեաթերթիկները կնքելու և քվեաթերթիկների վերահսկումն իրականացնելու համար տեղամասային կենտրոնում պետք է տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ:

3. Քվեատուփը տեղադրվում է տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

4. Տեղամասային հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կամ մուտքի մոտ պարտավոր է տեղակայել ցուցանակ, որտեղ պետք է փակցվեն լրացված քվեաթերթիկների նմուշները և տեղական հանրաքվեի դրվող որոշման նախագծի ամբողջ տեքստը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։