Հոդված 16. Հրապարակայնությունը տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներում
Հոդված 16. Հրապարակայնությունը տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներում
1. Տեղական հանրաքվեի հանձնաժողովները գործում են հրապարակայնորեն: Տեղական հանրաքվեի հանձնաժողովներին արգելվում է ընդունել գաղտնի որոշումներ:
2. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների որոշումները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով: Այդ որոշումների պատճենները տրամադրվում են հանձնաժողովներում հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
3. Հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նիստերի և քվեարկության ընթացքում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ:
(16-րդ հոդվածը խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն)