Հոդված 27. Տեղական հանրաքվեի քվեաթերթիկը, քվեատուփը, հանձնաժողովների կնիքները
Հոդված 27. Տեղական հանրաքվեի քվեաթերթիկը, քվեատուփը, հանձնաժողովների կնիքները
1. Քվեաթերթիկի, քվեատուփի, հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ստանում է մեկ քվեաթերթիկ:
2. Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ տեղական հանրաքվե անցկացնելու դեպքում քաղաքացիներին տրվում է տեղական հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկ: Քվեաթերթիկները պետք է ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:
3. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է ընտրատարածքային հանձնաժողովը:
4. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկությունից ոչ շուտ, քան տասը և ոչ ուշ, քան երեք օր առաջ:
5. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների կնիքները պատրաստվում են ընտրատարածքային հանձնաժողովի պատվերով՝ այդ հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:
6. Կնիքները տեղական հանրաքվեի հանձնաժողովներին հանձնելու ու վերադարձնելու կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
7. Տեղական հանրաքվեի քվեաթերթիկները հանձնաժողովներին հանձնվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
(27-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն)