Գլուխ 8 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 36. Տեղական հանրաքվեով ընդունված որոշման ուժի մեջ մտնելը
Հոդված 36. Տեղական հանրաքվեով ընդունված որոշման ուժի մեջ մտնելը
1. Տեղական հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը հրապարակվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, եթե այդ հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում չի ներկայացվել:
2. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում ներկայացվելու դեպքում տեղական հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում դատարանի վճիռը հրապարակվելու պահից, եթե այդ վճռով այլ բան նախատեսված չէ:
3. Տեղական հանրաքվեի միջոցով ընդունված որոշումները փոփոխվում են միայն տեղական հանրաքվեով:
(36-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)