Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան
Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով սահմանվում են քաղաքացիական հատուկ ծառայության հիմնական սկզբունքները, և կարգավորվում են քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգման և քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանների, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակման, սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մարմնի, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման և վերապատրաստման, քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվի, քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի, քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
(2-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն)